Բավ է պառակտվել
26-03-2014 14:00

Մալազիական օդանավի շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել

Մալայզիական Malindo Air նոր ավիաընկերության օդանավը ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել՝ շարժիչներից մեկում բռնկված հրդեհի պատճառով: Օդանավը Սուբանգից Տերենգանու քաղաքն էր ուղեւորվում, որը Մալայզիայի արեւելյան ափին է: Հրդեհը գրանցել է հրկիզման հայտնաբերման համակարգը: Ավիաընկերության հայտարարությունից պարզ է դառնում, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Միջադեպը տեղի է ունեցել ATR-72-600 օդանավի հետ, որը նախատեսված է մինչեւ 74 ուղեւոր փոխադրելու համար: Միջադեպի պատճառները ճշտվում են: