19-03-2014 10:51

Անհետացած ինքնաթիռի օդաչուի տանը ավիասարքեր ու թռիչքուղիների տվյալներ են հայտնաբերվել

Մալայզիայի ոստիկանությունը Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող անհետացած Boeing 777-200 ինքնաթիռի հրամանատարի տանը ինքնագործ ավիասարքեր է հայտնաբերել, որոնցում ներբեռնված են եղել Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի 5 թռիչքուղիների տվյալները, այդ թվում՝ տվյալներ ԱՄՆ-ի ռազմական բազայի «Դիեգո Գարսիա» օդանավակայանի մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ խուզարկում է իրականացվել 53-ամյա Զահարիա Ահմադ Շահի և երկրորդ օդաչու 27-ամյա Ֆարիդ Աբդուկա Համիդի տներում: Մոդելավորման ծրագրերի հիմքում ընկած են Մալդիվների «Մալե» միջազգային օդանավակայանի թռիչքուղիների, ԱՄՆ-ին պատկանող «Դիեգո Գարսիա» օդանավակայանի և Շրի Լանկայի ու Հնդկաստանի 3 թռիչքնուղիների տվյալները: