Բավ է պառակտվել
05-04-2014 10:30

Ինն ամսական տղային կալանավորել են

Պակիստանում լսվում է սպանության փորձի մի գործ, որի մեղադրյալներից մեկը ինն ամսական տղա է։Մուհամադ Մուսա անունով տղան եւ նրա հարազատները կալանավորվել են դեռեւս փետրվարի սկզբին՝ գազային ընկերության աշխատակիցների վրա քարեր նետելու համար։ Քարերի նետումը ոստիկանության աշխատակիցները բնությագրում են, որպես սպանության փորձ:Ավելի ուշ նրանց, այդ թվում՝ նորածնին, մեղադրանք էին ներկայացրել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով AFP-ն։ Ընտանիքի փաստաբանը պահանջել է անհապաղ ազատել երեխային եւ նրա վրայից հանել բոլոր մեղադրանքները։ Դատավորը հրահանգել է ոստիկանին հեռացնել պաշտոնից, նորածնին էլ ազատել է... գրավի դիմաց։ Մուհամադ Մուսան պատք է դատարան ներկայանա գործի հաջորդ լսումների ժամանակ։ 2013թ. Պակիստանում քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը 7-ից բարձրացվել էր 12-ի՝ բացառութամբ ահաբեկչական դեպքերի։