Բավ է պառակտվել
23-03-2017 16:51

Հնդկական դատարանը Գանգես և Ջամնա գետերը կենդանի էակներ է ճանաչել

 

Հնդկական Ուտարքանդ նահանգի դատարանը Գանգես և Ջամնա գետերը կենդանի էակներ է ճանաչել՝ օժտելով նրանց իրավաբանական իրավունքներով:
« Դա նշանակում է, որ այսուհետ Գանգես և Ջամնա գետերին վերաբերվելու են ինչպես կենդանի մարդկանց, բայց նրանց շահերը ներկայացնելու են հատուկ ընտրված անձինք», - The Hindustan Times –ի փոխանցմամբ այս մասին մանրամասնել է փաստաբաններից մեկը:
Դատարանն արդեն գետերի ներկայացուցիչներ է կարգել, դրանք են՝ Գանգեսի հունի մաքրման պետական ծրագրի ղեկավարը, Ուտարքանդ նահանգի գլխավոր քարտուղարը և գլխավոր դատախազը:
Բացի այդ, նույն որոշմամբ դատավորները Նյու Դելիին պարտադրել են ութ շաբաթվա ընթացքում ստեղծել հատուկ մարմիններ, որոնք կզբաղվեն գետերի մաքրման հարցով:
Գանգեսը՝ մեծությամբ աշխարհի երրորդ գետն է, հինդուիզմում այն սուրբ է համարվում: Նրա ակունքները գտնվում են Ուտարքանդ նահանգում: Այն հոսում է մի քանի նահանգներով և թափվում Բենգալյան ծոց: Գանգեսի ջրերն օգտագործվում են ոռոգման և խմելու նպատակներով: Վերջին տարիներին, արդյունաբերական թափոններից աղտոտվածության արդյունքում դրանք զգալի վնաս են կրել:
Ջամնա՝ Գանգեսի ամենամեծ վտակն է:
Մարտի 15 –ին Նոր Զելանդիայի Ուոնգանուի գետը, որը երկրում մեծությամբ երրորդն է՝ ստանալով նույն իրավաբանական իրավունքները, որոնք որ ունի մարդը, դարձավ աշխարհի համար առաջին ջրամբարը: Այդ որոշումն ընդունվել էր գետը պաշտող մաորի ժողովրդի պահանջով:
Այդպիսով, գետին հասցված վնասը հավասարվում է ցեղախմբին հասցված վնասին: Ուոնգանուիին ևս տրամադրվել է երկու հոգաբարձու՝ երկրի կառավարությունից և ցեղախմբից: