Բավ է պառակտվել
07-08-2015 13:00

Հնդկաստանը պատրաստվում է միլիարդավոր դոլարներ ներդնել Իրանում

Հնդկաստանը հույս ունի  Իրանում ներդրումների միջոցով հնարավորություն ստանալ օգտվել Կենտրոնական Ասիայի երկրների հարուստ բնական պաշարենրից և ձեռք բերել հնդկական ապրանքները Եվրոպա արտահանելու նոր ուղիներ: «Կենտրոնական Ասիայում սկսվում է«Մեծ խաղի» մի նոր փուլ և Հնդկաստանը այդտեղ նորեկի դերում է,- նշում է Վուդրո Վիլսոնի անվան միջազգային գիտական կենտրոնի մասնագետ Մաքյլ Կուգելմանը,- Հնդկաստանը արդեն վաղուց էր աչք դրել Կենտրոնական Ասիայի վրա»: Հնդկական պետական Jawaharlal Neru Port Trust և Kandla Port Trust ընկերությունները արդեն պայմանագրեր են կնքել իրանյան Չահբեհար նավահանգստում շինարարական աշխատանքների իրականացման համար, որը Իրանի մեծությամբ 2-րդ նավահանգիստն է և ամենամոտն է գտնվում Հնդկաստանին: 2 նավակայանների բարելավման աշխատանքները գնահատավում են 85 միլիարդ ԱՄՆ դոլար: « Իրանը Հնդկաստանից ակնկալում է ստանալ բազմամիլիարդանոց ներդրումներ»,-  նշում է իրանցի դիվանագետը: Մասնավորապես Իրանը հույս ուներ իրագործել Չահբեհարից մինչը Աֆղանստան 900 կմ երկարությամբ երկաթուղու կառուցման ծրագիրը, որտեղ հնդկական ընկերությունները 11 միլիարդ դոլար արժողության երկաթահանքի շահագործման իրավունք ունեն: Առավել վաղ Հնդկաստանի վարչապետ Նարանդրա Մոդին առաջարկում էր վերանայել Թուրքմենական գազի մատակարարումը, որպեսզի այն ներկրվեր Իրանի տարածքով, իսկ նավթի նախարարությունը նախատեսում էր Չահբեհարից մինչև Հնդկաստան ծովային խողովակաշար կառուցել: BP Plc-ի գնահատականներով Կենտրոնական Ասիայի երկրների ձեռքում է գազի համաշխարհային պաշարների 11 տոկոսը և նավթի ու ածխի պաշարների նշանակալի չափը: Միայն Աֆղանստանը իր բնական պաշարները գնահատում է 1-3 տրիլիոն դոլար: Իրանի տարածքում նավահանգիստների, երկաթուղիների և խողովակաշարերի ցանցի կառուցումը թույլ կտա Հնդկաստանին ապրանքները առավել արագ փոխադրել ոչ միայն Կենտրոնական Ասիա, այլև Եվրոպա: Ապրանքները Հնդկաստանից հիմա փոխադրվում են կամ Սուեզի ջրանցքով, կամ էլ օդային փոխադրամիջոցներով: Պակիստանի տարածքով ուղղակի փոխադրումը անհնար է` հաշվի առնելով երկների միջև լարված հարաբերությունները: Իրանում տրանսպորտային օբյեկտներ կառուցելուց հետո Մումբասից մինչև Եվրոպա փոխադրման ժամանակամիջոցը կարող է եկու անգամ նվազել` հասնելով 16 օրվա, ապրանքների տեղափոխման գինը կնվազի 70 տոկոսով: