14-03-2014 13:04

Իրական շոկ.Ի՞նչ է կատարվում Սիրիայում պաղեստինցի փախստականների ճամբարում. տեսանյութ

 


Մի քանի օր առաջ համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որը ցնցել էր հանրությանը: Լուսանկարում պատկերված էր Սիրիայի պաղեստինցի փախստականների ճամբարը, որտեղ նրանք հացի հերթի մեջ են: Որոշ ժամանակ անց բլոգերները կասկածի տակ առան այդ նկարի իսկությունը: Իսկ ահա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հերքել է բոլոր խոսակցությունները, թե Սիրիայում հարյուրավոր պաղեստինցի փախստականների շոկային լուսանկարը կեղծ է։

Լուսանկարում պարզ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ անկանոն հերթ կանգնել Դամասկոսի «Յարմուկ» ճամբարում՝ սնունդ ստանալու համար։

Այդ լուսանկարում տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից բաղկացած ամբոխի վերջն ուղղակի չի երևում։

Իսկ այժմ համացանցում հայտնվել է մի տեսանյութ որը ևս ապացուցում է նկարի իսկությունը։