Բավ է պառակտվել
25-09-2014 09:17

13 հազար գրոհային 80 երկրից կռվում են «Իսլամական պետության» կողմից.ՄԱԿ

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ահաբեկչության դեմ պայքարին նվիրված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ 13 հազարից ավելի օտարերկրյա գրոհային-ահաբեկիչ կռվում է «Իսլամական պետության» և «Ֆրոնտ Ան-Նուսրայի» կողմից, գրում է  РИА Новости-ին:
«Ալ Կաիդայի» առնչությամբ ՄԱԿ-ի մոնիթորինգի խմբի գնահատականներով՝ 13 000-ից ավելի օտարերկրյա գրոհային-ահաբեկիչ ՄԱԿ-ի 80 անդամ-երկրներից միացել է «Իսլամական պետության» և «Ֆրոնտ Ան-Նուսրային»:
«Երկարաժամկետ հեռանկարով ահաբեկիչների համար ամենամեծ վտանգը հրթիռների ուժը չէ, այլ ներառական քաղաքականությունը»,- ասել է Պան Գի Մունը: