Բավ է պառակտվել
13-06-2016 12:34

ԻՊ-ը ստանձնել է Օռլանդոյի գիշերային ակումբի հրաձգության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը:

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանն ամերիկյան Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբում զանգվածային սպանություն իրականացրած Օմար Մատինին «Ամերիկայում խալիֆայության մարտիկներից մեկն» է անվանել:
ԻՊ-ի լրատվամիջոցը ողջունել է հարձակումը՝ նշելով, որ դրա թիրախում եղել են քրիստոնյաները և միասեռականները և որ դա ԱՄՆ-ում ամենավատ հարձակումն է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից ի վեր:



Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ակումբում հարձակում իրականացրած Օմար Մարտինը միջադեպից 20 րոպե առաջ 911 ծառայություն է զանգել և հավատարմության երդում տվել ԻՊ-ին: 

«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Հաղորդվում է, որ 2014 թվականին Մատինը հարցաքննվել է իսլամիստների հետ կապի կասկածանքով, բայց այդ ժամանակ ոչինչ չի հարուցել գործակալների կասկածը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում: Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով նման տեսակի ամենախոշոր միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում: