Բավ է պառակտվել
20-11-2015 14:08

«Իսլամական պետությունը» սպառնում է պայթեցնել Սպիտակ տունը

«Իսլամական պետություն» խմբավորումը նոր 6 րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է պայթեցնել Սպիտակ տունը: Տեսանյութում երկու զինյալներ սպառնում են ԱՄՆ-ին՝ ասելով, որ «Ֆրանսիան դարձել է առաջինը, Վաշինգտոնը կլինի հաջորդը»: Տեսանյութը սկսվում է նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչության կադրերով, այնուհետև զինյալներից մեկը, դիմելով Ֆրանսիային, նշում է. «Մենք սկսել ենք ձեզնից, իսկ կավարտենք այսպես կոչված Սպիտակ տանը, որը մեր կրակով կվերածենք սևի»: