Բավ է պառակտվել
23-12-2013 09:01

Կանադայում սառցե անձրև է տեղացել

«ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ Կանադայի արևմտյան հատվածում սառցե անձրևներ են տեղացել: Աղետը լրջորեն խափանել է ճանապարհային երթևեկությունը և առանց էլեկտրականության թողել 400 հազար բնակչի:
Օնտարիո, Քվեբեկ եւ Նյու Բրունսվիկ նահանգներում էլեկտրալարերի սառցակալման հետևանքով խափանվել եւ անջատվել է բնակավայրերի էլեկտրամատակարարումը:
Ճանապարհներին մերկասառույցի պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: Տորոնտոյից մինչև Նյուֆաունդլենդ մի քանի օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել մի շարք թռիչքներ:
Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը փոթորիկն անվանել է քաղաքի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկը: Ըստ մասնագետների, այն համեմատվում է 1998թ. մահաբեր սառցե փոթորկի հետ, որը խլել էր 20 մարդու կյանք և առանց էլեկտրականության թողել 3 միլիոն բնակչի: