Բավ է պառակտվել
27-12-2013 09:31

Իտալիան կռիվ է տալիս ջրի հետ

Աշխարհի մի շարք երկրներում պատրաստվում եմ Նոր տարվան, իսկ որոշներն էլ կռիվ են տալիս բնության տհաճ անակնկալենրի դեմ: Այս անգամ հերթը Իտալիայինն է: Ուժեղ անձրևների ու ձնաբքի պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը մի շարք ավտոճանապարհներին: Շրջաններից մի քանիսը մնացել են առանց էլեկտրականության:
Ապենինյան թերակղզու հյուսիսում գրանցվել են ռեկորդային տեղումներ: Լեռներում հայտարարվել է ձնահոսքերի վտանգի մասին:
Ուժեղ փոթորիկների պատճառով փակվել է Գենուայի նավահանգիստը, ինչպես նաև՝ սահմանափակվել է Կալյարի նավահանգստի աշխատանքը: Իսկ Վենետիկում ծովի մակարդակը գերազանցել է վտանգավոր 115 սմ–ն, ինչի արդյունքում ջրհեղեղներ են տեղի ունեցել քաղաքի մի շարք զբոսաշրջային վայրերում: