27-03-2014 15:21

The Voice-ում երգող միանձնուհին ճանաչվել է համացանցում ամենաարագ ճանաչումը ձեռք բերած ֆենոմենը (տեսանյութ)

The Voice երաժշտական նախագծի իտալական տարբերակին մասնակցած սիցիլիացի միանձնուհին ճանաչվել է բոլոր ժամանակներում համացանցում ամենաարագ ճանաչումը ձեռք բերած ֆենոմենը։ Քույր Քրիստինա Սկուչիանի, Ալիշա Քիսի No one երգի յուրահատուկ կատարումը, 7 օրում YouTube կայքում ունեցել է 30 մլն դիտում։
Այսպիսով՝ միանձնուհին գերազանցել է նախկին ռեկորդակիր՝ հարավկորեացի ռեփեր PSY-ին, ում հանրահայտ Gangnam Style հիթը նույն կայքում 10 մլն դիտման շեմը հաղթահարել է 18 օրում։
Հիշեցնենք, որ միանձնուհու կատարումը ապշեցրել էր ժյուրիի անդամներին: