Բավ է պառակտվել
20-08-2015 09:11

Ֆլորիդայի ափերին 4,5 մլն դոլարի գանձ են հայտնաբերել

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ափերին գանձ որոնողները Ատլանտյան օվկիանոսի հատակին 350 ոսկե մետաղադրամ են գտել: Գանձի հայտնաբերման մասին հայտնել է ամերիկյան 1715 Fleet ընկերությունը, որը պատկանում է գանձերի պրոֆեսիոնալ որսորդ Բրենթ Բրիսբենին: Գանձը հայտնաբերվել է ափից ոչ հեռու: Խոսքը 350 ոսկե մետաղադրամի, ոսկե շղթաների եւ սպասքի մասին է, որոնք հայտնաբերվել են մոտ 300 տարի առաջ խորտակված առեւտրային գալեոնների վրա, Ֆլարիդայից Իսպանիա ուղեւորության ժամանակ: Գտնված մետաղադրամքներից 9-ը շատ հազվադեպ են: Դրանք դրոշմվել են հատուկ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի համար: Այս պահին նման մեկ մետաղադրամի արժեքը մոտ 300 հազար դոլար է: Ողջ գանձը գնահատվում է 4,5 մլն դոլար: