Բավ է պառակտվել
13-12-2014 09:27

Ինդոնեզիայում հզոր սողանք է տեղի ունեցել

 

Նախօրեին երեկոյան Ինդոնեզիայում հզոր սողանքը ծածկել է 105 տուն։ Առայժմ հայտնի է յոթ զոհվածների մասին։ Անհետ կորած է համարվում 108 մարդ։
Դեպքը կատարվել է Ճավա կղզու կենտրոնական հատվածում՝ Բանջարնեգարա շրջանում։ Լեռնանտառային տեղանքում ցեխաջրի հոսք է գահավիժել, ամենից շատ տարերային աղետից տուժել է Ջեմբլունգ գյուղը, հայտնում է lenta.ru-ն: Դեպքի վայրից տարհանվել են հարյուրավոր բնակիչներ։ Ժամանակավոր ապաստարաններում 379 մարդ է գտնվում։ Որոնողական աշխատանքները բարդացնում է այն, որ տարհանման ճանապարհները եւս ավերվել են սողանքի հետեւանքով։