Բավ է պառակտվել
16-09-2014 10:10

5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում

Նախօրեին Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու արևելքում գտնվող Իբարակի պրեֆեկտուրայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա, ասված է երկրի օդերևութաբանական գլխավոր գործակալության հաղորդագրությունում: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 12.28-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 50 կմ խորությունում: Մինչև 5 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են 25 պրեֆեկտուրաներում, այդ թվում նաև Տոտիգի, Գունմա, Սայիտամա, Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում, ինչպես նաևմայրաքաղաքի շրջանում: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան: «Ֆուկուսիմաа-1» վթարային ԱԷԿ-ում և «Տոկայ» ԱԷԿ-ում  աշխատանքի խափանման վերաբերյալ տվյալներ դեռ չեն գրանցվել: