Բավ է պառակտվել
07-02-2014 12:21

Սոչիի հյուրանոցների լոգարաններում տեսախցիկներ կա՞ն

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, լրագրողների հետ զրույցում ՛՛բերանից թռցրել՛՛ է այն մասին, որ Սոչիի հյուրանոցների լոգարաններում տեսախցիկներ է տեղադրված:
Մեկնաբանելով Սոչիի ենթակառուցվածքների թերությունների մասին արևմտյան ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող հաղորդագրությունները՝ Կոզակը կարծիք է հայտնել, որ դրանք հայտնվում են Ռուսաստանի հանդեպ կանխակալ վերաբերմունքի պատճառով և որ դրանց հեղինակները միտումնավոր փորձում են փչացնել Օլիմպիադայի նորմալ աշխատանքը:
Նա նշել է, որ իրենք տեսախցիկների ձայնագրություններ ունենք, որոնք ցույց են տալիս՝ ինչպես են մարդիկ բացում ցնցուղը, այն ուղղում պատի կողմը և այնուհետ հեռանում սենյակից մի ամբողջ օր:
Երբ լրագրողները փորձել են նրանից տեսահսկման մասին մանրամասներ պարզել, փոխվարչապետի օգնականները հայտարարել են, որ մամուլի ասուլիսն ավարտված է:
Ավելի ուշ, սակայն, Կոզակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Սոչիի հյուրանոցային համարներում կամ լոգարաններում ոչ մի տեսահսկում չի իրականացվում: Նրա խոսքով՝ տեսահսկում իրականում եղել է միայն օբյեկտների պատրաստման ընթացքում: