24-07-2014 13:57

Մոսկվայում հղի կին են բռնաբարել ու թալանել

Ինչպես տեղեկացնում է «Վեստի.ռու»-ն  Մոսկվայում հղի կին է ենթարկվել հարձակման: Երկու տղամարդ կնոջը ատրճանակով սպառնացել են և բռնաբարել են, այնուհետև թալանել: Ըստ աղբյուրի՝   22-ամյա կինը դայակի աշխատանքի վերաբերյալ հայտարարության հետքերով էր գնացել, սակայն նրան դիմավորել են երկու տղամարդ:  Վերջինները պարտադրել են կնոջն իրենց «հյուր կանչել»: Զոհի բնակարանից հանցագործները գողացել են պլանշետ և բջջային հեռախոս: Ի դեպ, կինը հանցագործներին ասել է իր կարգավիճակի մասին, սակայն դա չի փրկել նրան: 7-8 շաբաթական հղի կինը դիմել է բուժհաստատություն` վիժման կասկածով:  Հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ բնակարանը, ուր հրավիրվել են դայակի աշխատանք փնտրողները տրվում է վարձով: Իրավապահներն այժմ փնտրում են տան տերերին: