Բավ է պառակտվել
19-06-2014 09:52

Հարավային Օսիան 1-ինը ճանաչեց «Լուգանսկի Հանրապետության» անկախությունը

Նախօրեին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ստորագրել է հրաման, ըստ որի, Հարավային Օսիան առաջինը ճանաչեց ինքնահռչակ «Լուգանսկի Հանրապետության» անկախությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Մինչև այդ հանրապետության խորհրդարանի պատգամավորները հատուկ նիստում միաձայն դիմել են Տիբիլովին՝ խնդրանքով ճանաչել «ԼԺՀ» անկախությունն Ուկրաինայից: Տիբիլովի հրամանում ընդգծվում է, որ որոշումն ընդունել է՝ «հաշվի առնելով ժողովրդի կամքն ու Գերագույն խորհրդի դիմումը»: Հանրապետության ԱԳՆ-ն արդեն հրահանգ է ստացել բանակցություններ սկսել Լուգանսկի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:
Հիշեցնենք, որ Լուգանսկում հանրաքվեն տեղի է ունեցել մայիսի 11-ին, մայիսի 12-ին այսպես կոչված Լուգանսկի ժողովրդական հանրապետության իշխանությունները ցանկություն հայտնեցին ընդգրկվել Ռուսաստանի կազմում: Տեղեկցնենք նաև, որ նմանօրինակ խնդրանքով «ԼԺՀ»-ն դիմել է Հայաստանին: