03-03-2014 10:37

Հունաստանը ցանկանում է ֆինօգնություն տրամադրել Ուկրաինային

Հունաստանն առաջարկում է միջազգային կոնֆերանս հրավիրել՝ Ուկրաինային անհապաղ ֆինօգնություն հատկացնելու հարցով և պատրաստ է կիսվել ճգնաժամի դեմ պայքարի իր փորձով:
Այս մասին կիրակի հայտնել է Հունաստանի ԱԳ նախարար և փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը: Այս հայտարարությունը վերջինս արել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ Տուրչինովը հանդես էր եկել ելույթով՝ նշելով, որ Ուկրաինայի տնտեսությունը «ծայրահեղ» վիճակում է, ինչպես նաև հայտնել է, որ պետական գանձարանում գրեթե միջոցներ չեն մնացել: