Բավ է պառակտվել
08-04-2014 16:13

Հունաստանում լրագրողների համզագային գործադուլ է

Այսօր առավոտյան ժամը 6-ից Հունաստանում մեկնարկել է լրագրողների համազգային գործադուլը, հաղորդում է «Ռիա նովոստի»-ին: Ակցիան կշարունակվի մինչև չորեքշաբթի ժամը 6-ը: Այս ընթացքում կդադարեցվի հեռուստառադիոթողարկումների հեռարձակումը, չեն աշխատի նաև առցանց պարբերականները, իսկ ապրիլի 9-ին լույս չեն տեսնի թերթերը: Հեռուստաալիքները նորությունների առավոտյան թողարկման փոխարեն ցուցադրում են սերիալներ և վավերագրական ֆիլմեր: Աղբյուրի փոխանցմամբ`լրագրողները պահանջում են ստորագրել նոր կոլեկտիվ աշխատանքային պայմանագրեր և ապահովել արժանապատիվ աշխատապայմաններ, անմիջապես դադարեցնել հեռացումները, կրճատումները և աշխատավարձերի վճարման ձգձգումները, չեղյալ հայտարարել վարկատուների պահանջով ընդունված օրենքները, որոնք նվազեցնում են աշխատավարձերն ու կենսաթոշակները: Գործադուլին միացել են ԶԼՄ-ների բոլոր արհմիությունները:
Նշենք, որ ԶԼՄ-ների աշխատակիցների գործադուլն անցկացվում է համազգային գործադուլի շրջանակում, որը չորեքշաբթի կանցկացնեն Հունաստանի մասնավոր և պետական ոլորտների առաջատար արհմիությունները: