Բավ է պառակտվել
09-07-2014 09:49

Հունաստանում պաշտոնյաները, բժիշկներն ու բանտապահները բողոքի են դուրս եկել

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Հունաստանում պետաշխատողները 24-ժամյա գործադուլ են սկսել՝ բողոքելով պետական ծախսերի հետագա կրճատումների դեմ: Գործադուլի հետևանքով կընդհատվի հիվանդանոցների, բանտերի, պետհաստատությունների բնականոն աշխատանքը: Ցույցի մասնակիցները բողոքում են տնտեսման միջոցների դեմ, որոնք ընդգրկում են աշխատավարձների եւ թոշակների 40%-ի կրճատում, ինչպես նաև պետունեցվածքի  մասնավորեցման ծրագրեր: Այսօր պետհատվածի աշխատողներին միավորող արհմիության ակտիվիստները զանգվածային ցույց կանցկացնեն Աթենքի Կլատմոնի կենտրոնական հրապարակում: Բողոքի ցույցերը համընկնում են Հունաստանի միջազգային վարկատուների՝ Աթենք ժամանելու հետ, որոնք պատրաստվում են ստուգել, թե ինչպես են իրականացվում ֆինանսական ճգնաժամից դուրս գալու կառավարության ձեռնարկած միջոցները: