Բավ է պառակտվել
18-12-2014 09:02

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել առաջին փուլով

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը»՝ Հունաստանի խորհրդարանը չի կարողացել քվեարկության առաջին փուլում նախագահ ընտրել։ Հաղթանակի համար անհրաժեշտ էր 295 ձայնից առնվազն 200-ը։ Նախկին եվրահանձնակառար Ստավրոս Դիմասի թեկնածությունը, որն առաջարկել էր կառավարությունը, պաշտպանել է միայն 160 խորհրդարանական։
Քվեարկության երկրորդ եւ երրորդ փուլերը կանցկացվեն դեկտեմբերի 23-ին եւ 29-ին։ Երկրորդ փուլում թեկնածուն պետք է առնվազն 200 ձայն ստանա, իսկ երրորդում՝ 180: Երրորդ փուլի ձախողման դեպքում օրենսդիր մարմինը կցրվի եւ արտահերթ ընտրություններ կհայտարարվեն: