Բավ է պառակտվել
22-08-2014 18:32

Հունաստանի խորհրդարանում կքննարկի Ցեղասպանության հերքումը պատժող օրինագիծ

Օոստոսի 26-ին Հունաստանի խորհրդարանը կքննարկի ռասիզմի կամ ռասիզմի հողի վրա բռնության հրահրմանը մասնակից քաղաքական կուսակցությունների և ֆիզիկական անձանց համար խստացվող պատժի մասին նոր օրինագիծը:
Օրինագծի դրույթների համաձայն՝ ռասիզմը քարոզող կուսակցությունները կամ միավորումները 1-6 ամիս ժամկետով կզրկվեն ցանկացած տեսակի պետական ֆինանսավորումից: Արդարադատության նախարարը կարող է տուգանել ֆիզիկական անձանց՝ 10-100 հազար եվրո գումարի չափով: Ռասիստական գործողություններին մասնակից մարդկանց սպառնում է 3 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում, ինչպես նաև 5-20 հազար եվրո տուգանք:
Արդարադատության նախարարությունը հաշվի կառնի «Նոր ժողովրդավարություն» խմբակցության 38 պատգամավորների կողմից արտահայտած անհանգստությունը: Պատգամավորները վերջինիս նամակ են ուղղել եւ խնդրել, որ օրինագծում կոնկրետ նշվի Սև ծովի և Փոքր Ասիայի տարածաշրջաններում հույների, ինչպես նաև հայերի ու ասորիների ցեղասպանությունը: