Բավ է պառակտվել
08-01-2014 15:52

Եվրոպական միության նախագահությունը առաջիկա կես տարում կանցնի Հունաստանին

Այնօրվանից Աթենքում Եվրահանձնաժողովի և հունական կառավարության անդամների համատեղ նիստով Եվրոպական միության նախագահությունը առաջիկա կես տարում կանցնի Հունաստանին։ Այդ առումով Աթենքի համար առաջնային կդառնան տնտեսական աճը, գործազրկության դեմ պայքարը, եվրոպական երկրների համերաշխության ամրապնդումը, բանկային և ֆինանսական միության խորացումը, ներգաղթյալների հոսքին դիմադրելը և ԵՄ-ի ծովային քաղաքականության առավել ակտիվ իրականացումը։ Կես տարվա ընթացքում, ինչպես և սպասվում է, Աթենքում կանցկացվի 14 հանդիպում ԵՄ երկրների նախարարների մակարդակով, բարձր մակարդակի 35 հանդիպում, աշխատանքային խմբերի 57 նիստ, 33 կոնգրես, գիտաժողովներ և սեմինարներ։ Հիշեցնենք, որ մայիսին կկայանա Եվրոպական խորհրդարանի ընտրությունները:

Լուսանկարը` EPA/Orestis Panagiotou