Բավ է պառակտվել
12-04-2014 12:28

Հրթիռ է ընկել հալեպի հայաշատ թաղամասում

Հալեպի հայաշատ Սյուլեյմանիե շրջանում հրթիռ է ընկել: Դեքը տեղի է ունեցել երեկ, ժամը տասի սահմաններում: Հրթիռաձգությունը նյութական ծանր վնասներ է պատճառել շրջանի բնակարաններին, մարդիկ վախի մեջ են: Մյուս կողմից զինվորական ընդհարումները սաստկացել են Հալեպի շրջակայքում: Ընդդիմադիր զինյալները Ռամուսիե շրջանից ներս թափանցելու գործողությունների են դիմել: Ծանր բախումներ են տեղի ունենում բանակի և զինյալ խմբավորումների միջև: