Բավ է պառակտվել
24-05-2014 09:38

Հռոմի պապը կայցելի Մերձավոր Արևելք

Շաբաթ սկսվում է Մերձավոր Արւեւլք Հռոմի պապի եռօրյա այցը: Պապը կացելի Հորդանան, Իսրայել եւ Պաղեստինի տարածքներ: Ամանում պապը պատարագ կմատուցի մարզադաշտում, իսկ այնուհետեւ կհանդիպի Սիրիայի փախստականներին:

Այցի պաշտոնական նպատակն է ամրապնդել կապերն ուղղափառ եկեղեցու հետ: Սակայն լրատվամիջոցները կարծում են, որ Ֆրանցիսկոս պապը փորձում է օգտագործել իր ազդեցությունը`տարածաշրջանոմ տիրող լարվածությունը թուլացնելու համար:
Պապը ճանապարհորդելու է րաբբիի եւ իմամի ուղեկցությամբ (Ֆրանցիսկոսի ընկերներն իր հարազատ Արգենտինայից): Նա հուսով է բարելավել Սուրբ երկրի քրիստոնյաների, մահմեդականների եւ հրեաների հարաբերությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հռոմի պապի ուղեւորությունը տեղի է ունենում Երուսաղեմում Պողոս VI պապի եւ ուղղափառ եկեղեցու ղեկավար պատրիարք Աթենագորասի պատմական հանդիպումից 50 տարի անց: Այն ժամանակ հանդիպումն ավարտվել էր քրիստոնեության արեւելյան եւ արեւմտյան ճյուղերի միջեւ անտագոնիզմի աճով. եկեղեցիների բաժանումը պահպանվել էր 900 տարի:
Ֆրանցիսկոս պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու չորրորդ ներկայացուցիչն է, որն այցելում է Երուսաղեմ։