Բավ է պառակտվել
19-08-2014 20:51

Հռոմի պապը կարող է լքել պապական աթոռը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լրագրողներին պատմել է, որ կարող է հետևել իր նախորդին՝ Բենեդիկտոս 16-րդին, ով 2013թ. պապական աթոռից հեռանալով իսկական նախադեպ էր ստեղծել: Հարավային Կորեայից Հռոմ ճանաարհին ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա կարող է ի վիճակի չլինել լիարժեք իրականացնել հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ղեկավարի իր պարտականությունները: 77-ամյա պապի խոսքով՝ այն, ինչ 60 տարի առաջ եպիսկոպոսի համար հազվագյուտ էր, այժմ նորմալ պրակտիկա է համարվում, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Բունեոս-Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն պապական գահին է բազմել 2013թ. մարտի 13-ին՝ վերցնելով Ֆրանցիսկոս անունը: Նոր Աշխարհի առաջին Հռոմի պապը բավականին լավ հեղինակություն ունի:
«Ես դրան նայում եմ ինչպես Աստծո ժողովրդի մեծահոգություն: Ես փորձում եմ հիշել իմ մեղքերի, սխալների մասին, որպեսզի չտրվեմ հպարտությանը», - ասել է Ֆրանցիսկոս պապը: