Բավ է պառակտվել
15-01-2014 09:48

Հռոմի պապը կոչ է անում դադարեցնել Սիրիային զենք մատակարարելը

Ըստ Վատիկանի ռադիոկայաններից մեկի հաղորդագրության` Հռոմի սբ. առաջնորդ Ֆրանցիսկոս պապն իր նախաձեռնությամբ հրավիրված ժողովի ժամանակ կոչ է արել դադարեցնել կրակը Սիրիայիում: Պապը նշել է, որ զենք մատակարարելով Սիրիային՝ սաստկանում է դաժանությունն ու ավելանում ավերածությունները, իսկ դրա դադարեցումը բխում է հենց հակամարտող կողմերի շահերից: Որոշումը կցվել է հունվարի 13-ին Վատիկանում Սիրիայի հարցի շուրջ քննարկումների փասաթղթին: Հունվարի 13-ին Փարիզում կայացել է ՌԴ և ԱՄՆ ԱԳՆ-ների հանդիպումը, որտեղ քննարկվել է Սիրիայի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի առանձնազրույցը կայացել է փակ դռների ետևում, իսկ քիչ անց նրանց միացել է նաև ՄԱԿ-ի՝ Սիրայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին: Պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը մտադիր են հասնել Սիրիայի հարցի խաղաղ կարգավորմանը: