Բավ է պառակտվել
13-09-2014 18:17

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր շաբաթօրյա քարոզում հայտարարել է, թե Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։ Համապատասխան հայտարարությունը հովվապետն արել է հանդիսավոր պատարագի ժամանակ, որը կազմակերպվել էր ի հիշատակ Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված 100 հազար իտալացի զինվորների։ Քարոզն անցկացվել է Իտալիայում ամենամեծ ավստրո-հունգարական պանթեոնում։«Այսօր, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներն արդեն հետևում են, մենք կարող ենք խոսել նոր աշխարհամարտի մասին, որը կազմված է հանցագործություններից, սպանություններից ու ոչնչացումից»,- հայտարարել է քահանայապետը։ Հավաքված 10 հազար հավատացյալներին ուղղված իր խոսքում Ֆրանցիսկոսը դատապարտել է «բոլոր ժամանակների բոլոր պատերազմները», ինչպես նաև «ահաբեկչություն սերմանողներին», որոնք, նրա խոսքերով, «իրենց հետ մահ և ավերածություն են բերում»։ «Ագահություն, անհանդուրժողականություն, իշխանության ծարավ՝ այս դրդապատճառներն են ընկած պատերազմ սկսելու որոշման հիմքում, և շատ հաճախ այն արդարացվում է գաղափարախոսությամբ»,- ասել է Հռոմի պապը։