Բավ է պառակտվել
15-09-2014 09:39

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում 20 զույգի պսակադրության արարողություն է կատարել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում 20 զույգի պսակադրության արարողություն է կատարել, գրում է Բի-Բի-Սի ռուսական ծառայույթունը: Սա վերջին 14 տարում Հռոմի պապի մասնակցությամբ առաջին նման միջոցառումն է: Սուրբ Պետրոսի տաճարում պսակադրվածների մեջ նաև զույգեր են եղել, որոնց կարգավիճակն ավանդաբար չի ողջունվում Վատիկանի կողմից. նրանցից մի քանիսը համատեղ ապրել էին մինչև ամուսնություն, իսկ մի նորապսակ կին արդեն երեխա ուներ նախորդ սիրավեպի արդյունքում:
Պսակադրության կարգը կատարվել է կաթոլիկ եպիսկոպոսների հավաքից մեկ օր առաջ, հավաքում վերանայվելու է կաթոլիկ եկեղեցու ուսմունքը ընտանիքի հարցերի վերաբերյալ: Ֆրանցիսկոսը պապ դառնալու պահից սկսած իր նախորդ Բենեդիկտոսից տարբերվող քաղաքականություն է վարում: