Բավ է պառակտվել
14-02-2014 20:13

Հռոմի պապը Սուրբ Վալենտինի օրվա առիթով օրհնել է սիրահարներին

Այսօր, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ տեղի ունեցած պատարագի ժամանակ օրհնել է 28 երկրների 20 հազար սիրահարների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ի սկզբանե ամբողջ արարողությունը ավանդույթի համաձայն պետք է կայանար Պողոս VI անվան սրահում: Սակայն պատարագին մասնակցել ցանկացողների թիվն այնքան մեծ է եղել, որ իրադարձությունը տեղափոխվել է Վատիկանի կենտրոնական հրապարակ: