09-01-2014 13:32

Հռոմի պապը ամենաազդեցիկ անձանց առաջին տասնյակում է

Չինաստանում կայացած մամուլի միջազգային խորհրդաժողովի ընթացքում իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է 2013թ.-ի ամենաազդեցիկ անձանց առաջին տասնյակում: Ինչպես հաղորդում է Վատիկանի Fides գործակալությունը, այդ կերպ Հռոմի պապը դարձել է առաջին հոգևոր առաջնորդը, որին Չինաստանում նման կարգավիճակ է շնորհվել։ Ըստ այդ վարկանիշային աղյուսակի, կաթոլիկ եկեղեցու առաջնորդը զբաղեցրել է 3-րդ տեղը։ 2013թ.-ի ազդեցիկ մարդկանց ցանկում հայտնվել են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան։