Բավ է պառակտվել
25-12-2013 12:47

Հռոմի պապը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցել

ИТАР-ТАСС-ը։ հայտնում է, որ այս գիշեր Սուրբ Պետրոսի տաճարում կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնում առաջին անգամ Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Պոնտիֆիկոսն իջել է խորանի մոտ, որպեսզի նորածին Հիսուս Քրիստոսին պատկերող արձանիկը դնի օրորոցի մեջ։ Աշխարհի տարբեր մայրցամաքներից 10 երեխաներ մկրտության ավազանի մոտ ծաղիկներ են դրել։

«Բացեք Ձեր սրտերն Աստծո առաջ ու հետևեէ Քրիստոսին, քանի որ Նա է մարդկությանը խավարի մեջ լուսավորող լույսն ու խաղաղությունը»,- ասել է Հռոմի պապը:
Այսօր աշխարհի կաթոլիկները, բողոքականներն ու մի շարք ուղղափառ եկեղեցիների հետևորդներ Գրիգորյան օրացույցի համաձայն տոնում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։