Բավ է պառակտվել
22-04-2014 12:07

Հռոմը վերածվել է գլադիատորների, հեծյալների և վարսերը ծաղիկներով զարդարված կանանց թատերաբեմ. լուսանկարներ

՛՛Հավերժական քաղաքի՛՛ հիմնադրման 2767 -ամյակը նշելու համար գլադիատորները, հեծյալները, վարսերը ծաղիկներով զարդարած կանայք վերստեղծել են պատմությունը Հռոմի Մեծ կրկես կոչվող վայրում:

Միջոցառումը, որին մասնակցել է մոտ 1600 դերասան, այս տարի համընկել է Սուրբ Զատկի հետ. այն յուրահատուկ անակնկալ է դարձել Հին Հռոմ այցելած զբոսաշրջիկների համար։

Գլադիատորները մարտնչել են միմյանց դեմ, իսկ հանդերձավորված կանայք պարել Հռոմի կենտրոնական փողոցներում։

Ըստ առասպելի՝ Հռոմի առաջին թագավորը եղել է Հռոմուլոսը, ով հիմնադրել է քաղաքը մ.թ.ա. 753թ. ապրիլի 21-ին՝ իր երկվորյակ եղբայր Հռեմոսի մահից հետո։