Բավ է պառակտվել
14-04-2014 10:18

12 մարդ է զոհվել Չիլիում անտառային սաստիկ հրդեհի արդյունքում

Մոտ 10 հազար բնակիչ է տարհանվել և առնվազն 12 մարդ է զոհվել Չիլիի Վալպարասիոյում անտառային հրդեհի հետևանքով: Կրակի դեմ պայքարը շարունակվում է, սակայն դեռ չի հաջողվում կանգնեցնել դրա տարածումը` ուժեղ քամու պատճառով: Կրակը փորձում են մարել հազարավոր հրշեջներ: Նախագահ Միշել Բաչելետը մեկնել է Վալպարասիո և հայտարարել, որ այս հրդեհը քաղաքի պատմության մեջ ամենաահավորն էր: Նախագահի հրամանով բնակավայրը աղետյալ գոտի է հայտարարել և փրկարարական աշխատանքների պատասխանատվությունը դրել բանակի վրա: Հատուկ ծառայությունների աշխատակիցները վերահսկում են քաղաքի տարհանված թաղամասերը` թալան թույլ չտալու նպատակով: Տարհանված բնակիչների համար ժամանակավոր կացարաններ են առանձնացվել: