Բավ է պառակտվել
27-05-2014 11:18

Ամստերդամի իշխանությունները կփոխհատուցեն հրեաներին

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ Ամստերդամի իշխանություններն ավելի քան 800 հազար եվրո փոխհատուցում կվճարեն հրեական ընտանիքներին Երկրորդ աշխարհամարտի տարիներին նրանց անունով գրված տուգանքների դիմաց: Խոսքն անշարժ գույքի չվճարված հարկի մասին է, այն ժամանակի համար, երբ հրեաները գտնվել են համակենտրոնացման ճամբարում: Այս պատմությունը սկսվել է անցյալ տարի, երբ Ամստերդամի համալսարաններից մեկի ուսանողներն արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզել էին, որ պատերազմից հետո Նիդեռլանդներ վերադարձած հարյուրավոր հրեաներ ստացել են ոչ միայն անշարժ գույքի հարկի վճարման հաշիվներ, այլև տուգանքներ՝ մի քանի տարի չվճարելու համար: Համարելով սա անարդարություն՝ ուսանողներն ու իրավապաշտպանները քաղաքային իշխանություններից փոխհատուցում են պահանջել:
Ամստերդամի իշխանություններն ակտիվիստների պահանջն օրինական են համարել և միջոցներ հատկացրել փոխհատուցման համար: Եթե որոշակի ժամանակի ընթացքում միջոցների մի մասը հասցեատեր չունենա, ապա մնացած գումարները կուղղվեն հրեական բարեգործական հիմնադրամներ: