Բավ է պառակտվել
01-05-2014 10:16

Ուժեղ հրդեհ Քալիֆորնիայում (տեսանյութ)

Նախօրեին Քալիֆորնիայում բնական ուժեղ հրդեհի պատճառով տարհանվել են 1700 տների բնակիչներ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  Կրակը սկսել էր արագ տարածվել տեղի ժամանկով առավոտյան 8:00-ին` Ռանչո Կուկամոնգա քաղաքի հարևանությամբ, և արդեն մի քանի ժամ անց ընդգրկել 400 հա մակերեսով տարածք:  Ըստ Բերնարդինո շրջանի հրշեջ ծառայության` իրավիճակը դժվարացնում է ուժեղ քամին, որի հոսանքները հասնում են 90 կմ/ժ, այդ պատճառով էլ կրակի դեմ պայքարին չի կարողանում մասնակցել ավիացիան: Հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում է 550 հրշեջ: