Բավ է պառակտվել
28-05-2014 10:03

21 մարդ է զոհվել Հարավային Կորեայի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով (տեսանյութ)

Հարավային Կորեայի ծերանոցում հրդեհ է բռնլվել, արդյունքում 21 մարդ է զոհվել, ևս յոթը վիրավոր են, հայտնում է «Ինտերֆաքսը»: Բռնկումը տեղի է ունեցել տեղի ժամանակով վաղ առավոտյան։ Հրշեջներից 30 րոպե է պահանջվել հրդեհը մարելու համար։ Զոհերը հիմնականում այրման գազերից են թունավորվել։ Շենքում հրդեհի բռնկման պահին ընդամենքը մեկ բուժքույր է հերթապահելիս եղել՝ 70 հիվանդների պարագայում։ Ենթադրաբար նա ևս զոհվել է։
Ըստ տեղի ոստիկանության՝ շենքը կարող էր այրել կլինիկայի 81-ամյա հիվանդը, որը զառամախտով է տառապում։
Այս պահին տղամարդը կալանավորված է։