Բավ է պառակտվել
15-01-2014 14:05

Դինքի հիշատակը կհարգեն նաև թուրք լրագրողները

Հունվարի 20-ին «Թուրքիայի լրագրողների հանրությունը» կոգեկոչի «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը: Հիշատակի արարողությունը տեղի կունենա «Մասնագիտության մեջ հետք թողածները» խորագրով համաժողովի շրջանակներում։ Միջոցառմանը հրավիրված են «Ակօս»-ի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, պարբերականի սյունակագիր Կարին Քարաքաշը, T24 կայքի սյունակագիր Այդըն Էնգինը։

Հիշեցնենք, Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին՝ Ստամբուլում իր հիմնադրած խմբագրատան մոտ: