«Ակօս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով երկու օր առաջ Տրապիզոնում ձերբակալված Օսման Հայալն ու Զեյնել Աբիդին Յավուզն ազատ են արձակվել, տեղեկացնում է tert.am-ը։ Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանի վճիռը մասամբ բեկանելուց հետո 18 կասկածյալների գործը դարձյալ քննելու որոշում էր կայացվել։ Դատական նիստին չներկայանալու պատճառով նրանցից երկուսի՝ Օսման Հայալի և Զեյնել Աբիդին Յավուզի առնչությամբ ձերբակալության որոշում էր կայացվել։ Երեկ նրանք ցուցմունք են տվել, ինչից հետո ազատ են արձակվել՝ երկրից չհեռանալու պայմանով։
