Բավ է պառակտվել
15-05-2014 09:32

Գյուլենի շարժումը կա՞պ ունի Հրանտ Դինքի սպանության հետ

Թուրքիայի քրեական հեղինակություններից Քյուրշաթ Յըլմազը դատական հայց է ներկայացրել Գյուլենի շարժման դեմ՝ պնդելով, թե Գյուլնեի շարժումը ահաբեկչական կառույց է եւ ժամանակին իրեն պատվիրել է սպանել Հրանտ Դինքին։

Քյուրշաթ Յըլմազը Ստամբուլի դատախազությունում ներկա եւ նախկին դատավորների, դատախազների, ոստիկանների եւ քաղաքական գործիչների դեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ նրանք Գյուլենի համայնքի անդամ են։

Քյուրթաշ Յըլմազը պնդել է, թե 2004 թվականին Ի.Ի. անունով անձը, ով եղել է Անկարայում Գյուլենի համայնքի պատասխանատուն եւ հետախուզության գործակալ, իրեն առաջարկել է սպանել Հրանտ Դինքին։ Նա նշել է, թե այս ամենը փորձել է հայտնել Դինքի սպանության գործը քննող դատարանին, սակայն իրեն բանի տեղ չեն դրել։

«Երբ հրաժարվեցի կատարել Դինքին սպանելու պատվերը, 2005-ին ինձ ձերբակալեցին։ Այդ ահաբեկչական կառույցը նկատեցի, երբ Բեշիքթաշի ծանր հանցագործությունների գործերով 10-րդ դատարանում իմ դեմ գործ հարուցվեց։ Ում որ բողոքարկեցինք, պարզվեց, որ նրանք էլ նույն կառույցի մեջ են։ Դա ավելի ուշ հասկացանք»,-ասել է Քյուրթաշ Յըլմազը։

Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։