Բավ է պառակտվել
26-08-2014 19:30

Պաղեստինը Իսրայելի հետ երկարատե հրադադար է կնքել

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ Պաղեստինի իշխանությունները հայտարարել են Իսրայելի հետ երկարատե հրադադար կնքելու մասին: «Երկարատեւ բանակցություններն ավարտվել են կրակի դադարեցման, շրջափակման վերացման եւ Գազայի պահանջների կատարման երաշխիքների մասին համաձայնագրով»,-հայտարարել է պաշտոնյան: Պաշտոնական Իսրայելից որևէ մեկնաբանություն չի հնչել:
ՀԱՄԱՍ-ի առաջնորդի տեղակալ Իսմայիլ Հանիան նույնպես հայտարարել է ձեռք բերված պայմանավորվածության մասին: