Բավ է պառակտվել
05-08-2014 08:29

Իսրայելը և Պաղեստինը 72-ժամյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել

Երեկ առավոտյան սկսվել է Իսրայելի և Պաղեստինի  համաձայնությն եկած նոր՝ 72-ժամյա հրադադարը:  Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսում դիվանագիտական աղբյուրին: Կիրակի օրը Եգիպտոս են ժամանել ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների պատվիրակությունները՝ եգիպտացի և ամերիկացի միջնորդների միջոցով Իսրայելի հետ հրադադարի անուղղակի բանակցություններ անցկացնելու համար: Իսրայելի իշխանությունները շաբաթ օրը հայտարարել էին, որ չեն ուղարկի իրենց ներկայացուցիչներին՝ միաժամանակ նշելով, որ Իսրայելը պատրաստ կլինի վերանայել հատուկ գործողության դադարեցումը, երբ հաստատվի «զսպման համակարգ»՝ ընդդեմ Գազայի հատվածից հարձակումների: «Եգիպտոսում շահագրգռված կողմերի շփումները հանգեցրին 72-ժամյա հրադադարի ձեռք բերման, որը սկսվում է երեքշաբթի օրը՝ ժամը 9:00-ին, ինչպես նաև համաձայնության, որ պատվիրակությունների մնացած մասը Կահիրե կժամանի հետագա բանակցությունների համար»,- հայտարարել է աղբյուրը: