Բավ է պառակտվել
29-05-2014 10:41

Դամասկոսի մերձակայքում ուժի մեջ է մտել հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը

Ինշպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ այսօր Դամասկոսի հարավային արվարձանի հինգ թաղամասերում ուժի մեջ է մտել զինյալների հետ հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը: Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել զինված խմբավորումները դուրս բերել Կադամ, Ալ-Ասսալի, Ջուրաթ-Շարիբատի, Պորտ Սայիդ և Ալ-Մաազունիյա թաղամասերից: Նրանց, ովքեր կհրաժարվեն վայր դնել զենքը, հնարավորություն կտրվի հեռանալ քաղաքից՝ դեպի Հաջր ալ-Ասուադ, որտեղ իրենց դիրքերն են պահպանում ապստամբները։
Նմանատիպ համաձայնություն էր իրականացվել մայիսի սկզբին Հոմս քաղաքի թաղամասերում, որը լքել էր 2.183 զինյալ: