Բավ է պառակտվել
03-04-2014 19:53

ԿամԱզ-ի հայազգի վարորդի քրեական գործի հետաքննությունն ավարտվեց

Ռուսաստանում ավարտվել է «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրեական գործը, որի մեղքով, ինչպես հետաքննությունն է կարծում, Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան հանգեցրած վթար է տեղի ունեցել: «Ավարտվել ու դատախազություն է ուղարկվել Հրաչյա Հարությունյանի մեղադրական գործով հետաքննությունը»,- «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել ՆԳՆ Մոսկվայի հարցերով պաշտոնական ներկայացուցիչը: Հետաքննությունը պարզել է, որ բեռնատարը ինչպես հարկն է չէր սպասարկվում, ինչի արդյունքում էլ արգելակներն արդյունավետ չեն գործել: Հարությունյանը, ինչպես հետաքննությունն է նշում, պետք է իմանար այդ մասին Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում՝ Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել: