Բավ է պառակտվել
14-03-2014 15:45

ԿամԱզ-ի հայազգի վարորդը խոստովանել է իր մեղքը. կալանքը երկարացվել է

 


ԿամԱզ-ի հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ ապրիլի 14-ը երկարացրել է : Հիշեցնենք, որ 2013թ-ի հուլիսի 13-ին իր ԿամԱզ-ով բախվել էր ուղևորատար ավտոբուսի, որի արդյունքում 18 մարդ զոհվել, 40-ը վիրավորվել էին, իսկ ինքը հրաշքով էր ողջ մնացել:

Մարտի 14-ին դատարանը բավարարել էր քննիչի այն միջնորդությունը, որ ՀՀ քաղաքացի Հարությունյանի նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց ընտրելու դեպքում վերջինս կարող է փախչել: Ներկայումս գործի քննությունն ավարտված է, մեղադրյալը ծանոթացել է քննության նյութերին: Գործը բաղկացած է 10 հատորից, կատարվել է 70 փորձաքննություն:

Հարությունյանը դատարանի միջնորդության դեմ չի բողոքել: Նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը դեմ էր կալանքի տակ մնալու ժամկետը երկարացնելուն: Նա խնդրել էր ազատել իր պաշտպանյալին՝ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի անձնական երաշխավորությամբ, որը պատրաստ էր գործի քննության ժամանակ երաշխավորել Հարությունյանի դատարան ներկայանալը:

Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: