Բավ է պառակտվել
25-07-2014 13:24

Ավելի քան 200 պաղեստինցի է տուժել Հորդանանի արեւմտյան ափին բախումների հետևանքով (տեսանյութ)

Նախօրեին Հորդանանի արեւմտյան ափին իսրայելցիների հետ բախումների զոհ է դարձել 2 պաղեստինցի, մոտ 200-ը վիրավորվել են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Sky News Arabia հեռուստաալիքը հայտնում է, որ անկարգությունները ծագել են Կալանդիա անցակետի մոտ՝ Երուսաղեմից հյուսիս, բողոքի ցույցերի ժամանակ, որի մասնակիցները պահանջում էին դադարեցնել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը: «28 հազարի երթ» անվանումը ստացած բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր էին Ռամալայից Երուսաղեմ հասնել:
Մի քանի տասնյակ հազարանոց բողոքի ցույցը վերաճել է իսրայելցի զինվորականների հետ բախումնեի: Ցուցարարները վերջիններիս վրա «Մոլոտովի կոկտեյլներ» եւ քարեր են նետել: Ի պատասխան զինվորականները կրակ են բացել: