Բավ է պառակտվել
17-06-2014 11:07

Հնդկաստանում վթարի հետևանքով 11 զբոսաշրջիկ է զոհվել

Հնդկաստանի հյուսիսում ուղեւորատար ավտոբուսն ընկել է անդունդը: Միջադեպի հետեւանքով 11 մարդ զոհվել, շուրջ 40-ը վիրավորվել են:

«Բոլոր զոհերը զբոսաշրջիկներ են: Զոհերի թիվը կարող է աճել», - հայտնել են տեղի ոստիկանությունից:

Նշվում է, որ Հնդկաստանում ամեն տարի ճանապարհային պատահարներից շուրջ 140 հազար մարդ է զոհվում: