Բավ է պառակտվել
21-11-2014 08:06

Հնդկաստանում ութ վերջույթներով տղա է ծնվել

Հնդկաստանում ութ վերջույթներով տղա է ծնվել. Նրան աստծո որդի են համարում, հաղորդում էDirect Press-ը՝ վկայակոչելով հնդկական հեռուստատեսությունը:
Երեխայի ծնողներն ուրախանում են, որ իրենց որդին լրացուցիչ վերջույթներ ունի, մինչդեռ տեղացիները բավական մտահոգված են: «Փողոց դուրս եկած հարյուրավոր մարդիկ լացում են, մյուսները՝ աղոթում: Շատերը անգամ խուճապի մեջ են և կարծում են, որ տղան խորհրդանշում է աշխարհի վերջը: Իմ կարիերայի ընթացքում ես երբեք նման բան չեմ տեսել»,- պարբերականը մեջբերել է ոստիկանի խոսքը: Բժիշկները կարծում են, թե ավելորդ վերջույթները նորածնին բաժին են հասել իր երկվորյակ եղբոր չհասունացած էմբրիոնից: Հնդկաստանում նման բան առաջին անգամը չէ: