15-01-2014 12:43

Հնդկաստանում 8 հոգով բռնաբարել են Դանիայի քաղաքացուհուն

Հնդկաստանում բռնաբարությունները կարծես սովորական են դարձել: Տղամարդիկ բռնության են ենթարկում կանանց՝ կատարելով խմբակային բռնաբարություններ; Yahoo News-ը հայտնում է, որ Հնդկաստանի մայրաքաղաքի առևտրային շրջաններից մեկում խմբակային բռնաբարության է ենթարկվել Դանիայի 51-ամյա քաղաքացուհի:

 

Կինը  մոլորվել է Դելիում և անցորդ տղամարդկանց խնդրել է օգնել իրեն: Հնդիկները համաձայնվել են ուղեկցել նրան, սակայն նրան ոչ թե հյուրանոց են տարել, այլ սակավամարդ տեղ` Կոնոտ փլեյսի շրջանում:

 Ութ հոգով կատարված բռնաբարությունից հետո խլել են դանիացի կնոջ iPad-ն ու կանխիկ գումարը:

Միջադեպի առնչությամբ 15 մարդ է ձերբակալվել: